Sony-ն ու Honda-ն կզբաղվեն էլեկտրամոբիլների համատեղ արտադրությամբ

Sony-ն ու Honda-ն կզբաղվեն էլեկտրամոբիլների համատեղ արտադրությամբ

Sony և Honda ճապոնական երկու խոշորագույն ապրանքանիշերը հայտարարել են էլեկտրամոբիլների արտադրությամբ և վաճառքով զբաղվող համատեղ ձեռնարկություն ստեղծելու ծրագրերի մասին. հաղորդում է CNN-ը:

Ընկերությունը կստեղծվի այս տարվա վերջում, իսկ մատակարարումները կմեկնարկեն 2025 թվականին:

Համաձայնագրի մանրամասները դեռևս քննարկվում են և ենթակա են հաստատման կարգավորիչ մարմինների կողմից, ասվում է երկու ընկերությունների համատեղ հայտարարության մեջ:

«Ակնկալվում է, որ նոր ընկերությունը կպլանավորի, կնախագծի, կծրագրավորի ու կվաճառի էլեկտրամոբիլները, սակայն չի տնօրինի և չի կառավարի արտադրական հզորությունները», - հավելել են նրանք: Honda-ն կզբաղվի իր գործարաններից մեկում արտադրությամբ:

Իր հերթին Sony-ին պետք է ստեղծի հարթակ, որը կտրամադրի շարժունության ծառայություններ. ասվում է հաղորդագրության մեջ: