Որքա՞ն են վաստակում Ռոնալդուն ու մյուսները. Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

Որքա՞ն են վաստակում Ռոնալդուն ու մյուսները. Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասսրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ գլխավորել է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը, իսկ իսպանացի գոլֆիստ Խոն Ռահմը բարձրացել է երկրորդ հորիզոնական Սաուդյան Արաբիայի LIV Golf սենսացիոն անցումից հետո:

Ռոնալդուն դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասսր» ակումբ տեղափոխվելուց հետո։ Forbes-ը նշել է, որ 39-ամյա հարձակվողի ընդհանուր եկամուտը կազմում է 260 միլիոն դոլար, ինչը ֆուտբոլիստի համար ամենաբարձր ցուցանիշն է:
Նրա եկամուտը խաղադաշտում կազմել է 200 միլիոն դոլար, իսկ դրանից դուրս՝ 60 միլիոն դոլար շնորհիվ հովանավորչական գործարքների, որտեղ բրենդներն օգտագործում են Instagram-ի՝ նրա 629 միլիոն հետևորդների թիվը:

Իսպանացի գոլֆիստ Ռահմը դեկտեմբերին միացել է LIV Golf-ին մի մեծ գումարային քայլով, որը ցնցել է սպորտը այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել էին, որ աշխարհի 5-րդ համարին կվճարվեն առնվազն 300 միլիոն դոլար: Բացի այդ երաշխիքից, Ռահմը վաստակել է 218 միլիոն դոլար։

Ցուցակի երրորդ տեղում է «Ոսկե գնդակի» ռեկորդային ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին, ով խաղում է ամերկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբում։ Ակումբ տեղափոխվելու շնորհիվ նա վաստակել 135 միլիոն դոլար: Արգենտինայի 36-ամյա ավագը խաղադաշտում վաստակել է 65 մլն դոլար, իսկ դրանից դուրս՝ 70 մլն դոլար։

«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի հարձակվող Լեբրոն Ջեյմսը չորրորդն է։ Նա վաստակել է 128,2 միլիոն դոլար։