Որոնք են երիկամներում քարերի առաջացման պատճառները․ խոսել է մասնագետը

Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներից են նյութափոխանակության խանգարումներն ու չլուծվող աղերի կուտակումը։ NEWS.ru-ի հետ զրույցում զգուշացրել է թերապեւտ Անաստասիա Տիմոշչենկոն։
Տիմոշչենկոն ընդգծել է, որ հաճախ երիկամների քարերն առաջանում են որոշակի գործոնների ազդեցության ներքո՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
Նա նաև նշել է, որ քարեր կարող են ի հայտ գալ, եթե մարսողական համակարգում գործընթացը խախտվի, նաև միզուղիների վարակների պատճառով: