Դոնալդ Թրամփը տասնմեկերորդ անգամ պապիկ է դարձել

Դոնալդ Թրամփը տասնմեկերորդ անգամ պապիկ  է դարձել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը՝ Թիֆանի Թրամփը, հայտարարել է իր առաջնեկի ծննդյան մասին։ Նա այս մասին գրել է իր Instagram-ում:

«Բարի գալուստ աշխարհ, մեր սիրելի փոքրիկ Ալեքսանդր Թրամփ Բուլուս։ Մենք քեզ անսահման սիրում ենք։ Շնորհակալություն մեր կյանք գալու համար։ 15.05.2025», - նշել է Թիֆանին։

Թիֆանի Թրամփը և նրա ամուսինը՝ Մայքլ Բուլուսը, ամուսնացել են 2022 թվականի նոյեմբերին։ ԱՄՆ նախագահի կրտսեր դուստրն իր հղիության մասին հայտարարել էր սոցիալական ցանցերում 2024 թվականի դեկտեմբերին։ Ալեքսանդրը դարձել է Թրամփի տասնմեկերորդ թոռը և Մարլա Մեյփլսի առաջին թոռը։