Չինաստանը բարձր է գնահատում «Մեկ Չինաստան» սկզբունքին աջակցելու հաստատակամ դիրքորոշումը․ ՀՀ-ում չին դեսպան

Չինաստանը բարձր է գնահատում «Մեկ Չինաստան» սկզբունքին աջակցելու հաստատակամ դիրքորոշումը․ ՀՀ-ում չին դեսպան

Չինաստանը բարձր է գնահատում «Մեկ Չինաստան» սկզբունքին աջակցելու Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հաստատակամ դիրքորոշումը: Հայաստանն աջակցում է նաև Թայվանի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանն ու Չինաստանի կառավարության կողմից տարվող ազգային վերամիավորմանն ուղղված բոլոր ջանքերին։ Չինաստանը կշարունակի աջակցել Հայաստանին ոչ միայն հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման հարցում հիմնված երկրների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա, այլ նաև երկխոսությունների և խորհրդակցությունների միջոցով հակամարտությունների և տարաձայնությունների հարթմանը՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման:

Չինաստանը պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ՝ շարունակելու ըմբռնել և աջակցել միմյանց հիմնական շահերին ու մտահոգություններին վերաբերվող հարցերում, նպաստելու հավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհին և ներառական տնտեսական գլոբալացմանը, ինչպես նաև պաշտպանելու զարգացող երկրների ընդհանուր շահերը: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման, «Գլոբալ զարգացման», «Գլոբալ անվտանգության» և «Գլոբալ քաղաքակրթության» նախաձեռնությունների շրջանակներում Չինաստանը  հետագայում կշարունակի է՛լ ավելի խորացնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ այդպիսով նպաստելով երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի հաստատմանը։

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգ, «Արմենպրես»