Մագնիսական փոթորիկներ հուլիսի 12-ին. եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ պետք է նախապատրաստվեն

Մագնիսական փոթորիկներ հուլիսի 12-ին. եղանակի նկատմամբ զգայուն  մարդիկ պետք է նախապատրաստվեն

Գիտնականները նախազգուշացնում են հուլիսի 12-ին մագնիսական խանգարումների մասին։ Նրանց ուժը կհասնի G1-ի։ Նման փոթորիկները սաստիկ չեն համարվում, սակայն եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ։

Փոթորիկը կստեղծվի կեսգիշերից անմիջապես հետո և կշարունակվի մինչև առավոտյան ժամը 6-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ։ Մագնիսական փոթորիկների ժամանակ անհրաժեշտ է ավելի հաճախ զբոսնել մաքուր օդում, չուտել ֆասթֆուդ ու ալյուր, ավելի շատ քնել։ Այս կանխարգելումն օգնում է գլխացավի և միգրենի դեմ: Եղանակից կախված մարդկանց  զգուշացվում է, որ հուլիսի 13-ին մոլորակը ծածկելու է ավելի ուժեղ փոթորիկ: Ուստի արժե նախապես հոգ տանել ձեր բարեկեցության մասին։