Բացահայտվել է սուրճի միջոցով նիհարելու միջոց

Սուրճը կարելի է ավելացնել սննդակարգում, դրա միջոցով հնարավոր է նիհարել։ Ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։
Բժիշկը խոսել է շվեդ գիտնականների ուսումնասիրության մասին, որոնք ապացուցել են, որ կոֆեին պարունակող ցածր կալորիականությամբ ըմպելիքներ խմելը նպաստում է քաշի կորստին։
Սոլոմատինայի խոսքով՝ սուրճը կարող է փոխարինել սովորական քաղցրավենիքներին, հատկապես սթրեսի ժամանակ, երբ մարդ ցանկանում է ուտել իր խնդիրները։
«Իսկ սուրճը, քանի որ նպաստում է երջանկության հորմոնի սերոտոնինի արտադրությանը, էներգիա է հաղորդում և լավացնում տրամադրությունը՝ վերացնելով քաղցր սալիկ կամ այլ բարձր կալորիականությամբ մթերք ուտելու անհրաժեշտությունը»,- ասել է դիետոլոգը։
Բժիշկը նաեւ նշել է, որ սուրճը միզամուղ հատկություն ունի։
Դիետոլոգը բացատրել է, որ դա պայմանավորված է ըմպելիքի մեջ քլորոգենաթթվի առկայությամբ, որն ազդում է ստամոքսի գործունեության վրա և լավացնում մարսողությունը։
Սոլոմատինան ընդգծել է, որ շվեդ գիտնականների կատարած ուսումնասիրության ժամանակ սուբյեկտները վեց ամսվա ընթացքում սուրճի օգնությամբ ազատվել են ենթամաշկային ճարպի միայն չորս տոկոսից:
Ավելի նկատելի արդյունքի հասնելու համար, ըստ մասնագետի, պետք է փոխել ուտելու սովորությունները, հետևել բազմազան սննդակարգի՝ սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի նորմալ պարունակությամբ, բացառել բարձր կալորիականությամբ սնունդը և օրական մինչև չորս անգամ սուրճ խմել: