Արցախի ուսանողները դասադուլ են անում և նույնը պահանջում են բոլոր ուսանողներից

Երևանի բուհերում այս պահին արցախցի մի խումբ ուսանողները դասադուլ անցկացնելուն ուղղված իրազեկման ակցիա են անցկացնում:

Նրանք հորդորում են ուսանողներին թողնել դասերը, միանալ իրենց՝ ի աջակցություն Արցախի.

«Այստեղ շատ ուսանողներ ձեր ընկերներն են, ձեր կուրսընկերներն են, Արցախից եկել են ուսանելու։ Բայց երեկվանից չեն կարողանում կապ հաստատել իրենց ծնողների, մտերիմների հետ։ Օրը քանի՞ անգամ եք դուք զանգում ծնողներին, իսկ արցախցիները չեն կարողանում կապ հաստատել իրենց ծնողների հետ։ Թողեք ձեր դասակագրքերը, ձեր տետրերը, քանի որ դուք եք մեր ապագան։ Հանուն ձեր պետության, հանուն ձեր հայրենիքի դուրս եկեք։ Իսկ եթե դուք չունենաք հայրենիք, ո՞ւր եք գնալու, ո՞վ է ձեզ ընդունելու իրենց երկրում. պայքարե՛ք ձեր հայրենիքի համար»,-  հայտարարում են նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում