Հրաչյա Սարգսյանին պետք է հուշել՝ նա քաղաքապետ է, այլ ոչ թե զարթուցիչ

Հրաչյա Սարգսյանին պետք է հուշել՝ նա քաղաքապետ է, այլ ոչ թե զարթուցիչ

«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտություն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

ՔՊ-ականների «տարօրինակ» կադրային քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացիներին անհայտ Հրաչյա Սարգսյանը դարձավ Երևանի քաղաքապետ. վերջինս աչքի է ընկնում, ինչպես ողջ ՔՊ-ական թիմը՝ իր «անտրամաբանական» որոշումներով: 

Ինչ պետք է փոխվի հասարակ երևանցիների կյանքում, եթե նրանք արթնանան առավոտյան 07:00-ից՝ նրանք կանգնելու են կոտրված կանգառներում, մի կերպ խցկվելու են տարիներով չվերանորոգված երթուղայիններ և ստանան իրենց չնչին աշխատավարձերը: Սա է ՔՊ-ական իրականությունը: Երևանն ունի հարյուրավոր չլուծվող խնդիրներ, որոնք ՔՊ-ի օրոք չեն լուծվելու, քանի որ դերասան Կարգին Հայկոյից հետո քաղաքապետ է դարձել նույնպես «հումորիստ» Հրաչյա Սարգսյանը: Ինչ կապ ունի, թե քաղաքացին քանիսին է արթնանում՝ արդյոք ՔՊ-ն որոշել է նաև մտնել քաղաքացիների անձնական կյա՞նք և որոշել նրանց քնելու և արթնանալու ժամերը:

Հրաչյա Սարգսյանին պետք է հուշել, որ նա պարտավոր է կատարել քաղաքապետի, այլ ոչ թե զարթուցիչի պարտականություններ:

Վահրամ Բագրատյան