Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ Mp3՝ «Դեպի բարձունք»

Արամ mp3-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Դեպի բարձունք» երգի հիման վրա։ Երգիչն այն կատարել էր երեկ՝ ապրիլի 14-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ։
Երգը հեղինակել են Անդրանիկ Բերբերյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։