Կդիմենք համապատասխան ատյաններին․ ի՞նչ է անելու Արկադի Թամազյանը

Ալավերդիում այսօր ՔՊ-ն, շրջանցելով բոլոր հնարավոր օրենքները, ուժով կոտրելով համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռը, նիստ գումարեց և անվստահություն հայտնեց գործող համայնքապետ Արկադի Թամազյանին։
Մենք գրել էինք, որ նրան ոստիկանական ուժերը թույլ չտվեցին՝ մտնի նիստերի դահլիճ և մասնակցի նիստին։
Թամազյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո ՔՊ-ն իր միջից ապօրինի կերպով համայնքապետ ընտրեց Շնողի նախկին գյուղապետ Դավիթ Ղումաշյանին։
Արկադի Թամազյանը Mediahub-ի հետ զրույցում կարճ ասաց, որ սա ապօրինի գործըթնաց է, և իրենք գնալու են իրավական ճանապարհով՝ վերականգնելու արդարությունը։
«Իրավական ճանապարհով ինչ լուծում կա. էդ ճանապարհով գնալու ենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ իրեն արգելեցին մտնել նիստերի դահլիճ և մանսակցել նիստին, Թամազյանն ասաց, որ այդ հարցով էլ դիմելու են համապատասխան ատյաններին։
Վահե Մակարյան