Կոռուպցիան «արտասվում» է

Նիկոլ Փաշինյանի` Սեւանի շուրջ կատարած հեծանվային սիրողական զբոսանքը պարզվում է՝ բավականին թանկ է նստել մեր պետական բյուջեի վրա, մոտ 15 մլն դրամ կամ 40 000 դոլար:
Փաշինյանի հոբբին՝ հեծանիվ քշելը, մեծ իմաստով՝ որևէ կապ չունի նրա պետական գործունեության, անվտանգության հետ ու այս պարագայում հասկանալի չէ, թե ինչո՞ւ հարկատուները պետք է վճարեն Փաշինյանի «կայֆերի» համար:
Կասկածից վեր է, որ հեծանիվը, խաշլաման, լոբին, ոտանավորը Փաշինյանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին, այլ խոսքով՝ դրանով կոնսոլիդացնում է իր էկեկտորատը, որը կրթական և սոցիալական շատ ցածր ցենզ ունի:
Ստացվում է՝ մենք վճարում ենք, որպեսզի Փաշինյանը հեծանիվ քշել սովորի, փիառվի, մի խոսքով՝ ապրի «կայֆերի» ու «կայծերի» մեջ:
Հավատացեք՝ նման բան տեղի է ունենում աշխարհի ամենահետամնաց երկրներում, որտեղ ավտորիտար ղեկավարները տարբերություն չեն դնում սեփական գրպանի ու պետական բյուջեի միջև և հաշվետու չեն ժողովրդին:
Իսկ ժողովրդավարական երկրներում, որոնց ձգտում է Հայաստանը, սա մեկ անուն ունի՝ իշխանության չարաշահում և կոռուպցիա:
Հույս ունենանք, որ աշնանային նստաշրջանի մեկնարկին խորհրդարանական ընդդիմության օրակարգում կլինի նաև այս հարցը:
Վահրամ Բագրատյան