Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է հետ մղվել․ քաղաքապետ

Մոսկվայի վրա հակառակորդի (ուկրաինական) անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումն է հետ մղվել, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի ևս մեկ անօդաչու թռչող սարք։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի մարզում գիշերը ոչնչացվել է 91 ուկրաինական անօդաչու թռչող սարք։