ՔՊ պատգամավորը երդվեց, ապա խոսքն ուղղեց գյումրեցիներին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 10 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Առուշանյանին:
ԱԺ կազմը համալրած Դավիթ Առուշանյանն այսօր երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորազման և բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները: Նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը: Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար» ,- ասաց նա ԱԺ ամբիոնից, ապա դիմեց գյումրեցիներին.
«Սիրելի՛ գյումրեցիներ, ուզում եմ այս բարձր ամբիոնից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վստահության և գնահատականի համար իմ կառավարման ժամանակահատվածում: Վստահեցնում եմ, որ ես քաղաքից չեմ գնացել, փոխել եմ աշխատանքիս վայրը, բայց նպատակները մնացել են նույնը: Ես և իմ գործընկերները Գյումրիում առավելապես ամեն ինչ անելու ենք մեր կիսատ թողած ծրագրերը շարունակելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում