Կորոնավիրուսը Հայաստանում չի նահանջում․ ԱՆ-ը նոր տվյալներ է հրապարակել

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, կատարվել է 4850 թեստավորում: Առողջացել է 1368 բուժառու, արձանագրվել է մահվան 8 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 443 785 դեպք, որոնցից 431 560ը՝ առողջացած:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1684 վարակակիր: