Աղազարյանը՝ թաղապե՞տ

Աղազարյանը՝ թաղապե՞տ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝  ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, ով օրեր առաջ հայտնվեց սկանդալի և քննադատության կիզակետում: 

Աղազարյանը ոստիկան կանչեց 

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել, ապա ազատ է արձակվել։ Ուրբաթ նա վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո նա հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն։
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշներով:
«Պատգամավորը ճանաչվել է տուժող։ Քննությամբ դեպքի հանգամանքները կպարզվեն»,-ասել են Քննչական կոմիտեից: 

Խուլիգան պատգամավորը 

Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանն ուրբաթ օրը փորձել է «կարգավորել» փողոցային առևտուրը՝ չունենալով դրա իրավասությունները: Դիմել է խուլիգանության, հետո հենց ինքն է ոստիկան հրավիրել՝ տուժածի պատմուճան հագնելով:

Տեղի ունեցածի միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ Աղազարյանն ուզում է թաղապետ դառնալ, թերևս՝ Փաշինյանին ավելի լավ ծառայելու «ազնիվ» մղումով:

Վահրամ Բագրատյան