Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասում այրվել է 30 հա խոտածածկ

Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասում այրվել է 30 հա խոտածածկ

Նոյեմբերի 25-ին, ժամը 10։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։