Վրաերթ՝ Գեղարքունիքում. 27-ամյա վարորդը Mercedes-ով «Օրսետտոյի» հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Դեկտեմբերի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Գուրգեն Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում՝ «Օրսետտո» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Արմեն Մ.-ին և 42-ամյա Վերգինե Ա.-ին: Գրել է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին. վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: