Բոլորը՝ բոլորն են․ վարչապետը կանանց զինվորական պատրաստվածության անհրաժեշտության մասին

Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները պետք է լինեն 25-օրյա։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս գործընթացը բոլորի համար կլինի պարտադիր։ Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ կանանց կողմից դիմումներ են հաճախ ստանում։

«Արդեն մշակված ծրագիր ունենք, ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիները հերթագրվեն և համապատասխան հրաձագարաններում անցնեն մարտական զենքից կրակային պատրաստություն»,-ասաց Պապիկյանը։

Վարչապետն արձագանքեց․ «Երբ ասում ենք բոլորը, բոլորը՝ բոլորն են։ Ես համաձայն եմ, որ մենք հիմա չենք կարող դա միանգամից անել, բայց պետք է փուլային եղանակով խնդիրը դնենք և լուծենք, սա շատ լավ առիթ է։ Հասկանում ենք, որ պետք է բոլոր պայմանները ստեղծենք։ Բոլորի տակ հասկանալով բոլորին՝ ժամկետն այնպես կդասավորենք, որպեսզի անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծենք»։

Մանրամասները՝ տեսանյութում