Բժիշկը զգուշացրել է սուրճ խմելու ամենավատ ժամանակահատվածի մասին

Բժիշկը զգուշացրել է սուրճ խմելու ամենավատ ժամանակահատվածի մասին

Արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելը հակացուցված է մի շարք պատճառներով։ Զգուշացրել է ատամնաբույժ Դազ Սինգհը HuffPost-ի հետ զրույցում։ 

Ըստ Սինգհի՝ սուրճի մշտական օգտագործումը, հատկապես առավոտյան բերանի խոռոչի հիգիենայի առաջ, մեծացնում է էմալի էրոզիայի և ատամների վրա բծերի առաջացման վտանգը։

Նա բացատրել է, որ դա պայմանավորված է նրանով, որ կոֆեինը ցածր pH ունի և թթվային է, և եթե սուրճ խմեք և հետո լվացանաք ատամները, ապա կսկսվի ռեակցիա, որից էմալը կփափկի: Աստիճանաբար այս գործընթացը խախտում է նրա ամբողջականությունն ու քայքայում ատամը։

«Բացի այդ, արթնանալուց անմիջապես հետո մի բաժակ սուրճ խմելը կարող է առաջացնել ատամնային փառ»,- շարունակել է Սինգհը:

Նրա խոսքով՝ ըմպելիքում առկա սպիտակուցներն ու շաքարը նպաստում են բերանի խոռոչում բակտերիաների աճին, ինչը հրահրում է ատամների վրա բիոժապավենի առաջացում ու բերանի տհաճ հոտ։