Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Տալլինում

Հունիսի 26-27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Տալլինում։
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Էստոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։