Պայքարի այլ գործիք չգիտեմ, քան փողոցային պայքարը․ Լևոն Քոչարյան

Զինվորականներին մեղադրանք առաջադրելով փորձում են մեղքն իրենց վրայից մաքրել ու զինվորականներին միայն մեղադրել։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Պետք է ամեն ինչ անենք, որ գլխավոր մեղավորն անպատիժ չմնա, մեր շարունակական պայքարն էլ դրան է ուղղված, որպեսզի քաղաքացիներին հետագա վտանգները բացատրենք»,-ասաց նա և հավելեց, որ հուսահատվել պետք չէ, պետք է պայքարել։
Ըստ նրա՝ պայքարի այլ գործիք հիմա չի տեսնում։ «Այս ձևով պետք է անենք, չհուսահատվենք»։

Մանրամասները՝ տեսանյութում