Կառավարական ամառանոցների դիմաց Ford Transit մակնիշի մեքենա է այրվել (տեսանյութ)

Այսօր` ժամը 18։40-ի սահմաններում, ԱԻՆ 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցում` Կառավարական ամառանոցի դիմաց ավտոմեքենա է այրվում։
MediaHub.am-ն արդեն դեպքի վայրից տեղեկացել է, որ Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վառվելու պատճառը նույնիսկ վարորդին հայտնի չէ․ մեքենան պարզապես կանգ է առել, որից հետո հրդեհ է բռնկվել։
Հրշեջներին հաջողվել է հրդեհը հանգցնել, իսկ մինչ այդ քաղաքացիներն իրենք են փորձել կանխել կրակի տարածումը։
Մանրամասները՝ տեսանյութում․