Ռաֆայել Հովհաննիսյանը և Նարեկ Մանասյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապահովեցին Հայաստանի երրորդ և չորրորդ մեդալները

Ռաֆայել Հովհաննիսյանը և Նարեկ Մանասյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ապահովեցին Հայաստանի երրորդ և չորրորդ մեդալները

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ է տարել բելգիացի մրցակից Վիկտոր Շելստրաետեի հետ մենամարտում և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայաստանի 4-րդ մեդալն ապահովել է Նարեկ Մանասյանը։

Նա  92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում տպավորիչ հաղթանակ է տարել Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի նկատմամբ: