Ինչո՞ւ է կեֆիրն օգտակար տարեցների համար

Ինչո՞ւ է կեֆիրն օգտակար տարեցների համար

Կեֆիրի կանոնավոր օգտագործումն օգնում է վարել ակտիվ կենսակերպ ու նվազագույնի հասցնել հասուն տարիքում հիվանդությունների զարգացման ռիսկը: Ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում։

Սոլոմատինան նշել է, որ կեֆիրը օգտակար է ցանկացած տարիքում, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ բիֆիդոբակտերիաներ և լակտոբացիլներ, որոնք անհրաժեշտ են աղիքային միկրոֆլորան պահպանելու համար։

Նրա խոսքով՝ առողջ միկրոբիոմը ոչ միայն ապահովում է աղեստամոքսային տրակտի լավ գործունեությունը, այլ նաև օգնում է իմունային համակարգի, նյարդային համակարգի և ներքին օրգանների ճիշտ աշխատանքին։

«Տարեց մարդկանց համար այս ըմպելիքը հատկապես կարևոր է»,- ասել է սննդաբանը։