Քննիչների և դատախազների աշխատավարձը 92%-ով կավելանա
Կառավարությունն առաջարկում է քննիչների և դատախազների աշխատավարձերը 92%-ով բարձրացնել։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունը, նշեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ որդեգրած ռազմավարությամբ՝ կապված դատաիրավական ոլորտի բարեփոխման հետ։
«ՔԿ քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված։ Եթե 2020-ին քննել են 32 493 գործ, ապա 2021-ին այդ թիվը գերազանցել է 41 000-ը»,- ներկայացրեց Այվազյանը։
Նա նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարվա հունիսի 1-ից։
Մանրամասները՝ տեսանյութում։