Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուի հետ

Ապրիլի 4-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուի հետ։
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք արժևորվել է Ռումինիայի խորհրդարանում հայկական համայնքի ներկայացվածությունը, ինչպես նաև բարձր է գնահատվել ռումինահայ համայնքի՝ որպես երկու երկրները կապող յուրօրինակ կամրջի դերը: Գոհունակությամբ նշվել է նախօրեին Պարգամավորների պալատում կազմակերպված՝ ռումինահայ գործչի նվիրված ցուցահանդեսը և մշակության բնույթի միջոցառումների շարունակական անցկացումը, որոնք օբյեկտիվորեն ներկայացնում են երկու ժողովուրդների անցյալը և նախանշում ապագայի հեռանկարները: