Ուժեղ բքի պատճառով դադարեցվել է Երևան-Գորիս ճանապարհի մոտ 3-4 կիլոմետրանոց հատվածի երթևեկությունը

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորայքի հատվածում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ուժեղ բքի պատճառով երթևեկությունը մոտ 3-4 կիլոմետրանոց հատվածում դադարեցվել է։
Մեծ դժվարությամբ ձնաբքերի մեջ հայտնված արդեն 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել և մոտ 20 տրանսպորտային միջոց էլ փորձում են դուրս բերել։