Ինչպես ճիշտ նստել համակարգչով աշխատելիս մեջքի ցավերից խուսափելու համար

Նյարդաբան, օրթոպեդ Արտյոմ Ժուկովը «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի եթերում պատմել է՝ ինչպես ճիշտ նստել համակարգչի մոտ, որպեսզի մեջքն ու ողնաշարը չտուժեն։
Առաջին կարևոր կետը, որին օրթոպեդը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել, համակարգչի ճիշտ տեղակայումն է։ Մասնագետի խոսքով՝ մոնիտորը հարկավոր է տեղադրել այնպես, որ այն լինի աչքերի դիմաց, և մարդն ստիպված չլինի գլուխը կախել։
Երկրորդ կարևոր կետը կապված է սեղանի վրա ձեռքերի դիրքի հետ։ Ինչպես ընդգծել է Ժուկովը, համակարգչով աշխատելու ընթացքում ձեռքերը պետք է լինեն սեղանին։
«Եթե արմունկը կախված է լինում, ապա մենք ամբողջ ձեռքը պահում ենք սեղանաձև մկանի շնորհիվ, իսկ այս մկանները շատ են աշխատում ու մշտապես ծանրաբեռնված են։ Արդյունքում ի հայտ են գալիս գլխացավեր, պարանոցի ցավեր ու մեջքի ցավեր», - բացատրել է մասնագետը։
Օրթոպեդը հորդորել է նաև խուսափել դյուրակիր համակարգիչով բազմոցին պառկած աշխատելուց՝ ընդգծելով, որ այդ դիրքը կործանարար է ողնաշարի համար, քանի որ այդ դեպքում ճնշում է գործադրվում ողնաշարի առանցքի վրա։