Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը սպառնում է մեր գոյությանը․ Արթուր Վանեցյան

 Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը սպառնում է մեր գոյությանը․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի իշխանությունների արկածախնդիր անգործությունից, հերթական սանդրանքի միջոցով արցախահայությանը դրել է տոտալ շրջափակման մեջ:

Ի վերջո պետք է գիտակցել` սակուրան հիմնականում էսթետիկ խնդիրներ է լուծելու: Ֆուտբոլը, անկախ մրցակցից, սպորտային հետաքրքրության ու էմոցիաների տիրույթում է: Մինչդեռ Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը, որը գործնականում ամենօրյա բնույթ է կրում, ՍՊԱՌՆՈւՄ է մեր ԳՈՅՈւԹՅԱՆԸ:

Ժամանակն է` կարևորը զատել անկարևորից:

Սթափվել է պետք»: