ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակչում է

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցն ունի: Երեւանում ընթացող Եվրոպայի առաջնության 6-րդ մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի առաջին մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց Լեհաստանը ներկայացնող Թոմաս Նիեդվեչիկի հետ եւ փայլուն հաղթանակ տարավ միավորների առավելությամբ՝ դուրս գալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Բոլոր երեք ռաունդներում մրցավարները հաղթանակը շնորհեցին Հայաստանի ներկայացուցիչին:
Ռաֆայել Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ բացարձակ առավելությամբ հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Դմիտրիովին: Քառորդ քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել էր բելգիացի Վիկտոր Շչելստրայետի եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ: