Ո՞րն է Սրբազան պայքարի մարտավարությունը

Ո՞րն է Սրբազան պայքարի մարտավարությունը

«Օր առաջ այս մարդուն իր որդիներով հանդերձ պետք է հեռացնենք, քանի որ ինքը հեռանալու տրամադրություն չունի, որովհետև փողի և պաշտոնի վրա նստած մարդ է»,- երեկ «Երազ» թաղամասում հայտարարել է Բագրատ Սրբազանը:

Սրբազանի խոսքից կարելի է հասկանալ, որ շարժման հիմքում շարունակում է մնալ, այսպես կոչված, հեղափոխական ճանապարհը, երբ փողոցի ճնշմամբ Փաշինյանը հրաժարական է տալիս կամ պաշտոնանկ է արվում:

Սա Սրբազան պայքարի ճանապարհն էր նաև ապրիլ- հունիս ամիսներին: Այս ճանապարհը, սակայն, հաջողությամբ չպսակվեց, ավելին՝ ընդհատվեց ապրիլի 12-ին, ոստիկանության բրիտ ուժով:

Արդյո՞ք Բագրատ Սրբազանը որոշել է անցնել «նույն գետով» և այդ դեպքում ինչպե՞ս է նա պատկերացնում հանրային կոնսոլիդացիայի այն մակարդակը, որը մի կողմից, շարժումը համաժողովրդական կդարձնի, մյուս կողմից՝ անհնար կդարձնի նրա ճնշումն իշխանության կողմից:

Բագրատ Սրբազանի մարզային և բակային հանդիպումները դեռևս լավատեսության մեծ հիմքեր չեն ստեղծում, ըստ այդմ՝ խիստ արդիական է հարցը, թե արդյո՞ք Բագրատ Սրբազանն ունի պլան Բ:

Իսկ դա ակնհայտորեն ընտրություններին նախապատրաստվելն է, որի համար, սակայն, Սրբազանը պետք է քաղաքական կառույց ստեղծի, քաղաքական թիմ և պլատֆորմ ունենա:

Այս հարցերին Բագրատ Սրբազանը դեռ հստակ պատասխան չի տալիս, թեև սեպտեմբերը սարերի հետևում չէ:

Վահրամ Բագրատյան