«Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում

«Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում

Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա  «Երևանի բալետային փառատոն» նախագիծը:

Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու բալետային արվեստի ստեղծագործությունները:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00:

Մուտքն ազատ է:

Երևանի քաղաքապետարան