ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ

ՀՀ փրկարար ծառայությունը հայտնել է․
«Իրազեկում
Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Բանավան թաղամասում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով սեմինար պարապմունք և գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»։