Քաղաքական հետապնդում՝ վրեժխնդրության բաղադրիչով

Քաղաքական հետապնդում՝ վրեժխնդրության բաղադրիչով

Վազգեն Մանուկյանի գործով երեկվա դատական նիստին դատախազ Արմեն Գևորգյանը մեղադրական ճառի ժամանակ առաջարկել է պատերազմից հետո ստեղծված ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» առաջնորդած ընդդիմադիր գործչին տուգանել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:

Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար

Ընդդիմադիր գործիչը, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս պարագայում՝ գործ ունենք քաղաքական հետապնդման դասական օրինակի հետ, որովհետև Մանուկյանին դատում կամ տուգանում են ոչ թե կատարած արարքի, այլ՝ խոսքի, քննադատության համար: Սա իսկապես զավեշտալի իրավիճակ է, մանավանդ, երբ խոսքը հնչել է ավելի քան երկու տարի առաջ՝ միանգամայն այլ քաղաքական իրավիճակում:

Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ այդ օրերին Վազգեն Մանուկյանի խոսքը կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ, այսօր այն որևէ ազդեցություն այլևս չունի:

Ի դեպ, հենց այն հանգամանքը, որ երկու- երեք տարի առաջ, Մանուկյանի խոսքին չեն հաջորդել սահմանադրական կարգը բռնի տապալմանն ուղղված գործողություններ, հուշում է՝ հարթակի առաջնորդները նման մտադրություններ չեն ունեցել:

Սակայն այս պատմության մեջ մեկ այլ հանգամանք էլ կա:

Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, վրեժխնդիր է լինում Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած գործիչների հանդեպ ու Վազգեն Մանուկյանի դեմ քրեական հետապնդումն այդ շարքից է:

Վահրամ Բագրատյան