Ցավ եմ ապրում, որ երեխաներին դարձրել են գործիք․ թիվ 130 դպրոցի աշակերտի ծնող
Մեծագույն հարգանք ունեմ բոլոր ուսուցիչների նկատմամբ, մեծ ցավ եմ ապրում, որ այս վիճակն է։ Այդ մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Նաիրի Զարյանի անվան 130 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի մայրը։
«Սա մեր տունն է, երեխաներս օրվա մեծ մասը լինում են դպրոցում, հիմա ցավ եմ ապրում, որ երեխաները դարձել են գործիք։ Սխալ է ներքին հարցերը պարզելու համար երեխաներին դարձնել գործիք։ Առավոտից դպրոցում դասադուլ է իրականացվում, այսինքն՝ երեխաներին օգտագործում են որպես գործիք»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ դպրոցում այսօր նորմալ դասապրոցես չի անցկացվել, ուսուցչական կոլեկտիվը բաժանվել է երկու խմբի, որոնցից մեկը տնօրենի կողքին է, մյուսը՝ երկու փոխտնօրենների։
Նշենք, որ պատճառը կոռուպցիոն բացահայտումներն են դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի անվան հետ կապված:
Մանրամասները՝ տեսանյութում։