Պարզվել է, որ Android-ի համար հակավիրուսները վտանգավոր են

Check Point-ի մասնագետները պարզել են, որ Android սմարթֆոնների օգտատերերը հակավիրուսների մեջ թաքնված վնասատու ծրագրերի հարձակման են ենթարկվել, ասվում է կազմակերպության կայքում։
Ֆիրմայի փորձագետները Google Play-ում վեց հավելված են հայտնաբերել, որոնք քողարկված էին որպես հակավիրուսային ծրագրեր: Վտանգավոր սերվիսներից են Atom Clean-Booster-ը, Alpha Antivirus-ը, Center Security-ը եւ այլ պոպուլյար սերվիսներ: Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ հավելվածներում թաքնված է Android Sharkbot վնասատու ծրագիրը։ Ըստ հետազոտական ընկերության՝ վեց հավելվածները ներբեռնվել են ավելի քան 15000 անգամ:
Մասնագետների խոսքով՝ Sharkbot ծրագիրը համոզել է օգտատիրոջը մուտքագրել որոշակի էջերի օգտանունն ու գաղտնաբառը, օրինակ՝ բանկային հավելվածների։ Այնուհետեւ հավելվածները տվյալներy փոխանցել en հաքերների սերվերներին, որոնք հետագայում դրանք օգտագործել են իրենց նպատակների համար։ Վնասատու ծրագրերը կարող են նաեւ SMS հաղորդագրություններ գողանալ եւ ակտիվացնել լիարժեք հեռահար մուտքը:
«Հավելվածներին հաջողվել է շրջանցել Google Play-ի պաշտպանությունը, քանի որ դրանց վնասակար վարքագիծը նկատելի չէր մինչ ինչ-որ մեկը չներբեռնեց դրանցից մեկը, եւ այն չէր կապվում սերվերի հետ», - նշել են հեղինակները: Ամենից հաճախ հարձակումների են ենթարկվել օգտատերերը Մեծ Բրիտանիայից եւ Իտալիայից։ Վտանգավոր հավելվածներն արդեն հեռացվել են Google Play-ից։