FLYONE ARMENIA ավիաընկերությունը ավելացնում է դեպի ՌԴ քաղաքներ իրականացվող չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը ավելացնում է դեպի ՌԴ քաղաքներ իրականացվող չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը ավելացնում է դեպի ՌԴ քաղաքներ իրականացվող չվերթերի աշխարհագրությունը։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից FLYONE ARMENIA-ն կիրականացնի չվերթեր դեպի Միներալնիե Վոդիի Մ․ Լերմոնտովի անվան միջազգային օդանավակայան՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, և շաբաթ օրերին։ Չվերթերի մեկնարկը կտրվի նոյեմբերի 14-ին։  Այսպիսով՝ Միներալնիե Վոդին կդառնա FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում ներառված Ռուսաստանի հինգերորդ քաղաքը։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք FLYONE ARMENIA հայկական ազգային ավիաընկերության կողմից դեպի Միներալնիե Վոդի չվերթերի իրականացմանը։ Մենք խոստացել էինք, որ ընդլայնելու ենք դեպի ՌԴ մեր ավիաընկերության թռիչքային աշխարհագրությունը։ Մենք վստահ ենք, որ այս չվերթը նույնպես պահանջված լինի մեր ուղևորների համար», - նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

FLYONE ARMENIA-ն իրականացնում է չվերթեր դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Եկատերինբուրգ, Քիշնև, Փարիզ, Լիոն, Թբիլիսի և Ստամբուլ։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին։

FLYONE ARMENIA-ն 2022թ․առաջին 10 ամիսների ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։ Այն սպասարկել է ավելի քան 300.000 ուղևորի, որոնք FLYONE ARMENIA-ի օդանավերով ճամփորդել են Հայաստան և այլ երկրներ։

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը: