Տուգանքները՝ զեղչով. երբվանի՞ց վարորդները քիչ կվճարեն խախտումների համար  

Տուգանքները՝ զեղչով. երբվանի՞ց վարորդները քիչ կվճարեն խախտումների համար  

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից, որոնց հուզում է հարցը, թե ե՞րբ է ուժի մեջ մտնելու այն օրենքը, որով վարորդները հնարավորություն կունենան զեղչով վճարել տուգանքները:

Հիշեցնենք, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսված այս փոփոխություններով, եթե քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների համար roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս։  

MediaHub-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ օրենքը ԱԺ-ում դեռ առաջին ընթերցմամբ է անցել և ուժի մեջ մտնելու ճանապարհ ունի։ 

«Այսինքն՝ վարորդները տուգանքները վճարելու են դեռ չզեղչված»,- ասաց նա:

Թե երբ կլինի ԱԺ-ում երկրորդ ընթերցումը դեռ հայտնի չէ:

Ի դեպ, նոր փոփոխություններով նաև նախատեսվում է, որ եթե տուգանքների հետ կապված կուտակված պարտքեր կան, քաղաքացին իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%-ը վճարելու դեպքում պարտքը կզրոյացնի։

Սպասենք:

Մարիաննա Արամյան