Իննա Չուրիկովան ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Ռուս եւ խորհրդային դերասանուհի Իննա Չուրիկովան վերակենդանացման բաժանմունքում է։ Նա շատ անհաջող ընկել է։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
«Դերասանուհին ինքն է եկել հիվանդանոց։ Այժմ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները Չուրիկովայի մոտ ախտորոշել են կողոսկրերի, կրծքավանդակի կոտրվածքներ, սալջարդ»,- գրում է Telegram ալիքը։
2019 թվականին Իննա Չուրիկովան նույնպես հայնտվել է հիվանդանոցում։ Այդ ժամանակ դերասանուհին ներկայացման ժամանակ ընկել էր բեմից։