Վնասվել է Կենտրոն համայնքի Ucom ցանցային կարևորագույն մալուխներից մեկը

Վնասվել է Կենտրոն համայնքի  Ucom  ցանցային կարևորագույն մալուխներից մեկը

Երևան քաղաքի կենտրոն համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով հնարավոր են խնդիրներ՝ Ucom ֆիքսված կապից օգտվելիս, հայտարարում է ընկերությունը:

«Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կարևորագույն մալուխներից մեկը։ Դրա հետևանքով հնարավոր են խնդիրներ Ucom ֆիքսված կապից օգտվելիս։ Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ: Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։ Հայցում ենք մեր բոլոր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար», - նշված է հայտարարության մեջ: