Հովհաննես Այվազովսկու կտավը վաճառվել է 1,729 միլիոն ֆունտով

Օրերս Լոնդոնի Sotheby's-ի աճուրդում «Հին վարպետների արվեստը» աճուրդում հանրահայտ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովերի ցասումը» (1886 թ.) կտավը վաճառվել է 1,729 միլիոն ֆունտով, որը նախապես գնահատվել էր 600-800 հազար ֆունտ ստերլինգ։
Artguide.com-ի հաղորդմամբ, աշխատանքը պահվել է Գերմանիայում մասնավոր հավաքածուում, իսկ 2007 թվականին վաճառվել էր Լոնդոնի Sotheby's աճուրդում 513,3 հազար ֆունտ ստերլինգով։