«Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet» ու «Nissan X-Terra»-ն․ Shamshyan

«Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet» ու «Nissan X-Terra»-ն․ Shamshyan

Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են 21-ամյա Սեդրակ Ա․-ի վարած «Chevrolet Cruze» և 34-ամյա Համլետ Վ․-ի վարած «Nissan X-Terra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ իրենք չեն տուժել և հրաժարվել են բժշկական օգնությունից։