Жигули крутятся, крутятся, крутятся. Մանուկյանը՝ Փաշինյանի հարզացրույցի մասին 

Жигули крутятся, крутятся, крутятся. Մանուկյանը՝ Փաշինյանի հարզացրույցի մասին 

Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, բացի այդ, գումարվել է ԱԽ նիստ, որի ժամանակ քննարկվել են անվտանգային հարցերը։ 

Այդպես, Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մենք չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, ասել է. «Մենք այնպես չէ, որ չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, բայց ես քիչ առաջ ասացի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պիտի ընթերցվի, պիտի ընթերցվի՞, թե՞ չպիտի ընթերցվի»։

Ճշտող հարցին՝ այդտեղ ուղղակի կապ կա՞ բանակցություններին չգնալու, Փաշինյանն արձագանքել է.
«Այնպես չէ, որ բանակցությունների չենք գնում: Տեսեք՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ սա եռակողմ հայտարարություն է, ըստ էության, այսօր գետնի վրա եռակողմ հայտարարությանը համապատասխանող ոչ մի բան գոյություն չունի»։

Ո՞րն է տրամաբանությունը. MediaHub-ը զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:

«ԱԺ-ում մի անգամ Փաշինյանին «Միմինո» ֆիլմից մի մեջբերում եմ արել, երբ Ֆրունզիկ Մկրտչյանն ասում ա՝ «Жигули крутятся, крутятся, крутятся»… Հիմա նույնն ասեմ Նիկոլ Փաշինյանի հարզացրույց-ինքնաարդարացում-ինքնախոստովանանքին»,- հավելեց Մանուկյանը։     

Նա շեշտեց, որ իրականում Փաշինյանը ոչ մի նոր բան չի ասել, շարունակում է ինքնախոստովանական, ինքնաարդարացման շքերթը: Բայց համեմված արցախահայության նկատմամբ ատելության խոսքով ու հանրության շրջանում հակառուսական տրամադրությունների գեներացիայով:  

Մարիա Զարգարյան