Եթե YouTube-ը կատարի ռուսական պահանջները, սահմանափակումներ չեն լինի․ «Ռոսկոմնադզոր»

Եթե YouTube-ը կատարի ռուսական պահանջները, սահմանափակումներ չեն լինի․ «Ռոսկոմնադզոր»

«Ռոսկոմնադզորը» նոր սահմանափակումներ չի կիրառի YouTube-ի նկատմամբ, եթե հարթակից հեռացվի հակաիրավական բովանդակությունը, պատշաճ վերահսկում իրականացվի և հանվեն ռուսական ալիքների սահմանափակումները, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են գերատեսչությունից։

«YouTube-ի նկատմամբ նոր միջոցառումների կիրառումը կախված է հարթակի վարչարարությունից։ Եթե YouTube-ն սկսի կատարել ՌԴ օրենսդրությունից բխող պահանջները՝ հեռացնի հակաիրավական բովանդակությունը, վերահսկի, որ ծայրահեղական ու հակառուսական կոչեր չտարածվեն, հանի ռուսական ալիքների սահմանափակումները, լրացուցիչ միջոցներ հարթակի նկատմամբ չեն կիրառվի»,- նշել են «Ռոսկոմնադզորից»։