ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել

ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել

Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:  


Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Նշավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 151 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։

ՆԳՆ փրկարար ծառայություն