Կերեք այս մթերքն ամեն օր, և ձեր սիրտը կսկսի աշխատել առողջ

Ամերիկացի դիետոլոգները հայտնել են, որ սալորաչրի ամենօրյա օգտագործումը ազդում է սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:
Ըստ բժիշկների՝ երկար ժամանակ սալորաչիր օգտագործած տղամարդկանց օրգանիզմում բարձրացել է «լավ» խոլեստերինի մակարդակը, նվազել օքսիդատիվ սթրեսը և բորբոքային բիոմարկերի՝ C- ռեակտիվ սպիտակուցի քանակը։
Սրտի հիվանդության ռիսկի հետ կապված նյութափոխանակության ցուցանիշները, ներառյալ ընդհանուր խոլեստերինը, տրիգլիցերիդները և արյան շաքարը, բարելավվել են տարեց կանանց մոտ. հայտնում է Gazeta.Ru-ն։