Տղամարդը դանակով հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա․ զոհեր կան (տեսանյութ 18+)

Սիդնեյում դանակով զինված տղամարդը հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա: Զոհեր կան։
Լրատվամիջոցները մահերի տարբեր թվեր են նշել՝ չորսից յոթ։
Ենթադրվում է, որ զոհերի թվում են 9 ամսական երեխա և նրա մայրը։ Հարձակման զոհերի ստույգ թիվը ճշտվում է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակ են բացել հանցագործի ուղղությամբ, դեռ պարզ չէ՝ նա սպանվե՞լ է, թե՞ ձերբակալվել։ Հարձակման դրդապատճառի մասին տեղեկություններ չկան։
Ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ 5 մարդ մահացել է։
Տեսանյութերն այստեղ
Մեկ այլ տեսանյութ