Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Այնտեղ նախատեսված է նրա հանդիպումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ։
Ուկրաինայի ղեկավարի և թագաժառանգի հանդիպումից հետո Ուկրաինայի ներկայացուցիչները կմնան երկրում՝ ԱՄՆ պատվիրակության հետ հետագա բանակցությունների համար։ Ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի Զինված ուժերի 93-րդ բրիգադի հրամանատար Պավլո Պալիսան։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովն ասել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայանալիք հանդիպումը առաջընթաց կբերի Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Ըստ Witkoff-ի՝ փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բազմաթիվ քննարկումներ են եղել։