Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի և անբարո ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի և անբարո ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք:
Գուցե անիմաստ թվա իշխանություններին և դատավորին պատասխանատվության կանչելու կոչը, բայց հավատացե'ք, շատ կարևոր է, որ մենք խոստանանք ինքներս մեզ, որ շարունակելու ենք պայքարել Հայաստանում օրենքի և իրավունքի իշխանություն հաստատելու և մեր պետական ու ազգային շահերը պաշտպանող կառավարություն ձևավորելու համար:
Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի հարազատներին, ընկերներին և բարեկամներին:
Բոլոր մեղավորները պատասխան են տալու» :